ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

ԲՆԱԿԵԼԻ ՀԱՄԱԼԻՐ

Բնակելի Համալիրը

«Տիգրան Մեծ»-ը պրեմիում դասի փոփոխական հարկայնությամբ բնակելի համալիր է: Շենքն իր ճարտարապետական լակոնիկ վեհաշուք ոճով, սպիտակ տրավերտինի ու սև տուֆի դասական համադրությամբ ճակատի երեսվածքով և բաց ապակեպատ պատշբամբներով հրաշալի կերպով համալրում է մայրաքաղաքի արդի ճարտարապետության բացառիկ նմուշների շարքը:

Ներքին բակերի ծավալատարածական կազմակերպումը, մոտ 2800 քմ ընդարձակ կանաչապատ տարածք խաղահրապարակներով ու հանգստի գոտիներով, լանդշաֆտային այգիների ձևավորումները շատրվաններով ու ճեմուղիներով, զարգացած հանրային ենթակառուցվածքները՝ համալրված անթերի սպասարկմամբ ու ընդգծված հարմարավետությամբ, միտված են ապահովելու բնակիչների հանգիստն ու ժամանցը:

Շքեղությունն արքունական առանձնաշնորհ չէ, այն կառուցապատողի ստեղծագործական մտքի և ճարտարապետական տաղանդի համակեցությունն է գրագետ մշակված նախագծում:

Տեղակայումը

Համալիրը գտնվում է Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի խաղաղ հատվածում, խճուղուն հարակից «Դալմայի» այգիներ կոչվող պատմամշակութային տարածքում: Ընտրված տեղադիրքից քառակողմ բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Արարատ լեռն ու Երևանյան լիճը հարավում, Մարզահամերգային համալիրը և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը արևելքում, Կիևյան փողոցն ամբողջ երկայնքով հյուսիս- արևելքում, Արալեռը՝ հյուսիսում: Բնակելի շենքի հարևանությամբ կառուցվող բազմաթիվ նորակառույց թաղամասերը մոտ ապագայում բնակելի հատվածի ժամանակակից գերհագեցած ենթակառուցվածքներով և ճարտարագիտական լուծումներով համալրման երաշխիք են հանդիսանում: Ներկայում, կառուցապատմանը համընթաց այստեղ ակտիվ կանաչապատում է իրականացվում, և շուտով բնակելի թաղամասին հարող տարածքներում կձևավորվի ժամանակակից Երևանի, թերևս, լավագույն զբոսավայրերից մեկը:

Բակային տարածքներ, առավելություններ

Բակային տարածքները նախագծելիս մենք ուսումնասիրեցինք անշարժ գույքի առաջնային շուկան, պարզելու, թե անվճար ենթակառուցվածքներից որոնք են գնորդներն առավել կարևորում բնակարան ընտրելիս: Նշանակալի գործոններից առաջնայինը, ինչպես պարզվեց, առանց ավտոմեքենաների մուտքի և կայանման, անվտանգ ու կանաչապատ հանգստի գոտիների առկայությունն էր: Մեքենաներից ազատ բակ ունենալը կարևոր էր, այդ պատճառով բնակելի համալիրում նախագծեցինք 359 ավտոմեքենայի համար նախատեսված եռահարկ ստորգետնյա կայանատեղի, ինչպես նաև անվճար վերգետնյա կայանատեղեր, որոնք չեն հատվում հետիոտնային տարածքների և ժամանցի վայրերի հետ:

Ազատ գոտիները պահպանեցինք՝ կառուցապատելով ընդանուր հողամասի միայն 37% -ը, մնացյալ մակերեսները հատկացնելով զբոսայգիների, մանկական խաղահրապարակների, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերի, ինչպես նաև հանրային և առևտրային ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, գեղեցկության սրահի, մթերային խանութների, քիմմաքրման, ավտոլվացման և այլ ընդհանուր օգտագործման տարածքների և ծառայությունների ձևավորմանը:

Մասնաշենքեր

Բնակելի համալիրը եռամասնաշենք է, միավորում է 14,16,18 հարկանի երեք շինություն: Միաձույլ երկաթբետոնից ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող շենքերն ունեն 9-9.5 բալ սեյսմակայունություն, ապահովված են լավագույն ձայնամեկուսացմամբ, հագեցած են հուսալի անվտանգության և հակահրդեհային համակարգերով, շինարարության մեջ օգտագործված են առաջատար էլեկտրախնայող նյութեր, գործելու է ջեռուցման և ջրամատակարարման կենտրոնացված համակարգ: Բոլոր 408 բնակարանները, որոնցից 3
յուրաքանչյուր մասնաշենքի վերջին հարկերում տեղակայված պենտհաուս բնակարաններն են, ունեն շրջապատկերային պատուհաններ, որոնք ձմռան ընթացքում կապահովեն ջերմախնայողությունը, իսկ ամռանը կպաշտպանեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Բնակարանները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրագետ նախագծված 2-4 սենյականոց 55-135 քմ մակերեսով բնակարաններ, որոնք բնակիչներին են հանձնվելու ներքին բաժանումն իրականացված, հարթեցված հատակով, գաջասվաղ պատերով, բարձրորոկ մուտքի դռներով և տեղադրված վիտրաժային պատուհաններով:

Յուրաքանչյուր հարկում կա 9 բնակարան, որոնց առաստաղի բարձրությունը 3 մ Է, բնակարանների մեծ մասն ունի ընդարձակ պատշգամբներ, որտեղից երևում են երևանյան գեղեցիկ համայնապատկերները: